Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մանկական Եվրատեսիլում Հայաստանը 9-րդն է

Մանկական Եվրատեսիլում Հայաստանը 9-րդն է
25.11.2019 | 13:50

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչը արդեն երկրորդ տարին: Մրցույթին մասնակցում էր 19 երկիր։ Հայաստանը ներկայացրեց Կարինա Իգնատյանը Colors of your Dream («Քո երազանքի գույները») երգով։ Նա զբաղեցրեց 9-րդ տեղը: Ժյուրիի քվեարկությամբ առաջինը Ղազախստանի ներկայացուցիչն էր: Այս տարի մրցույթի խորագիրն էր «Կիսենք ուրախությունը» (Share the Joy):

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ